30/09/2010 11:56
ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 31,4%-ՈՎ
Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով ՀՀ-ում հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման համախառն ծավալը կազմել է 92,6 մլրդ դրամ` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճելով շուրջ 31,4%-ով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` ՀՀ ամբողջ արդյունաբերության համախառն ծավալը հաշվետու այս նույն ժամանակահատվածում աճել է 11,5%-ով և կազմել 520,4 մլրդ դրամ:
Նշենք նաև, որ միայն մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալներն աճել են 32,1%-ով` կազմելով 88,8 մլրդ դրամ:
18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
Արծաթ
749.29
-7.37
10:57 19/09/26
10:32 19/09/26
19:43 18/09/26
18:18 18/09/26
17:46 18/09/26
16:43 18/09/26
