30/09/2008 18:44
ՀՀ ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՆԿՆԵԼ Է ԱՍՏԱՆԱ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր մեկնում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` մասնակցելու ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) 28-րդ նիստին: Նիստը հոբելյանական է եւ նվիրված է խորհրդի կազմավորման 15-րդ տարեդարձին: Նիստի ընթացքում նախատեսված է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ, ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ Ա. Շահնազարյանի ելույթը` օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ: Այսօր տեղի կունենա Խորհրդի աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում կամփոփվեն ԱՊՀ անդամ երկրներում ավիափոխադրումների շուկայում համատեղ ուսումնասիության արդյունքները, կքննարկվի ցորենի շուկայում եւ հեռահաղորդակցության ոլորտում համատեղ իրականացվելիք ուսումնասիրությունների ընթացքը:
Աստանայում Խորհրդի շրջանակներում հոկտեմբերի 3-ին տեղի կունենա նաեւ "Հակամենաշնորհային քաղաքականության դերը պետությունների մրցունակության բարձրացման գործում" միջազգային համաժողովը: Միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը:
Նիստին եւ համաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավար Վահան Եղիազարյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական, ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը:
ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) 30-րդ նիստը նախատեսված է անցկացնել Հայաստանում:
23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
Արծաթ
698.17
+3.52
16:55 23/07/26
16:10 23/07/26
14:15 23/07/26
13:10 23/07/26
