Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԱՅԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԺՈՒՅԹԻՆ, ՔԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻՆ
01/10/2010 12:03
Կիսվել

ՀԱՅԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԺՈՒՅԹԻՆ, ՔԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻՆ

2010 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով հայաստանյան բանկերում ֆիզիկական անձանց ազգային արժույթով ավանդների համախառն ծավալը կրճատվել է 0,96%-ով և կազմել 76,281 մլրդ դրամ:  Ինչպես նշվում է Forex Club-ի վերլուծական տեսության մեջ` նման դինամիկան պայմանավորված է օգոստոսին ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, ինչպես նաև արձակուրդային սեզոնով, երբ սպառողներն առավել հակված են լինում ծախսել իրենց խնայողությունները: Նշենք, որ օգոստոսին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կրճատվել է 1,39%-ով` հասնելով  362,91 դրամի:

Հատկանշական է, որ տարեսկզբից ՀՀ բանկային համակարգում գրանցվել է ազգային արժույթով ֆիզիկական անձանց ավանդների համախառն ծավալի աճ` շուրջ 16,6%-ով, ինչն առավելապես պայմանավորված է ազգային արժույթով ավանդների համար սահմանաված տոկոսադրույքների շարունակական աճով, ինչպես նաև այս տարվա ընթացքում դրամի արժեվորմամբ: Հունվար-օգոստոս ժամանակահատվածում ֆիզիկական անձանց ազգային արժույթով ավանդների տոկոսադրույքները միջինում աճել են 1,35%-ով և հասել 9,45%-ի, իսկ այս նույն ժամանակահատվածում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է 4,4%-ով:

Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների անորոշությունը և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը որոշակիորեն սահմանափակում են ազգային արժույթով ավանդների համախառն ծավալի աճը: Նշենք, որ ՀՀ բանկային համակարգում բնակչության ավանդների համախառն ծավալը` ազգային արժույթով, դեռևս չի հասել իր մինչճգնաժամային  մակարդակին:

Օգոստոսին ֆիզիկական անձանց արտարժութային ավանդների համախառն ծավալը նույնպես կրճատվել է: Այսպես, ցուցանիշը գրանցել է 1,1% անկում և կազմել է 233,069 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է ընթացիկ տարում ֆիզիկական անձանց արտարժութային ավանդների համախառն ծավալի դրսևորած դինամիկային, ապա տարեսկզբից այն աճել է միայն 2,1%-ով: Սա պայմանավորված է ինչպես այս ժամանակահատվածում Հայաստանում դոլարի արժեզրկմամբ, այնպես էլ ազգային արժույթով ֆիզիկական անձանց ավանդների դիմաց սահմանված տոկոսադրույքների կրճատմամբ: Այս տոկոսադրույքները նվազել են 0,9%-ով և կազմել 5,3%:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում ֆիզիկական անձանց ազգային արժույթով ավանդների տեսակարար կշիռն ընթացիկ տարում աճել է 1,6%-ով` հասնելով 24,7%-ի: Այս ցուցանիշը, չնայած գրանցած աճին, դեռևս մնում է ծայրահեղ ցածր` ԱՊՀ երկրների համեմատությամբ: Հայաստանի բնակչությունն առավել շատ վստահում է օտարերկրյա արժույթին, քան ազգային արժույթին:

ՀՀ բանկերում իրավաբանական անձանց ազգային արժույթով ավանդների համախառն ծավալը դրսևորել է աճ` մարտին գրանցված զգալի անկումից հետո: Օգոստոսին իրավաբանական անձանց ազգային արժույթով ավանդների ծավալն աճել է 3,8%-ով և կազմել 86 410 մլն դրամ: Միևնույն ժամանակ, հունվար-օգոստոսին իրավաբանական անձանց ազգային արժույթով ավանդների ծավալը կրճատվել է 1,4%-ով: Իրավաբանական անձանց ազգային արժույթով ավանդների տեսակարար կշիռն այս տարվա ընթացքում աճել է 0,6%-ով և կազմել 40,5%:

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց արտարժութային ավանդների ծավալների դինամիկային, ապա օգոստոսին ցուցանիշը կրճատվել է 2,8%-ով և կազմել 126 792 մլն դրամ: Տարեսկզբից իրավաբանական անձնանց արտարժութային ավանդների համախառն ծավալը կրճատվել է 10,4%-ով:

Արտադրության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է զգալի անկում, մանրածախ առևտրի շրջանառությունը գրեթե չի աճում, իսկ արդյունաբերության և ծառայությունների ոլորտում գրանցված որոշակի աճը հնարավորություն չի տալիս հայաստանյան ընկերություններին ապահովել շահույթի աճ և ժամանակավորապես ազատ դրամական միջոցները ներդնել բանկերում:

Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատմամբ` դրամի փոխարժեքի կանխատեսվող կայունության, ինչպես նաև ՀՀ կենտորնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման և, հետևաբար, ազգային արժույթով ավադների դիմաց սահմանվող տոկոսադրույքների աճին զուգընթաց սպասվում է մինչև տարեվերջ ազգային արժույթով ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդների ծավալների աստիճանաբար աճ: Մինչև տարեվերջ կանխատեսվում է նաև ազգային արժույթով ավանդների տեսակարար կշռի աճ:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2