01/10/2010 16:07
«ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ-Ն ՀԱՅԱՍՏԱՆ ԿՆԵՐՄՈՒԾԻ 100 VOLVO ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Կենտրոնական Ասիայում և Կովկասում Volvo Trucks ընկերության պաշտոնական ներկայացուցչությունը պայմանագիր է ստորագրել Հայաստան ավտոմեքենաներ ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկի` «Սպայկա» ՍՊԸ-ի հետ, ըստ որի` Հայաստան կներմուծվի 100 բեռնատար ավտոմեքենա: Նախնական տվյալների համաձայն` 45 բեռնատար ավտոմեքենաներ արդեն իսկ ներուծվել են հանրապետություն, իսկ մնացած 55-ը Հայաստան կփոխադրվեն մինչև 2011 թվականի առաջին եռամսյակի ավարտը:Նշենք, որ ըստ պայմանագրի` Հայաստան կներմուծվեն Volvo FH մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ:
Կենտրոնական Ասիայում և Կովկասում Volvo Trucks ընկերության ղեկավար Հենրիկ Ապելբոմը նշել է, որ Հայաստան բեռնատար ավտոմեքենաների ներմուծման այս պայմանագիրը հնարավորություն կտա հաճախորդների բիզնեսը դարձնել առավել արդյունավետ և կնպաստի հայկական միջազգային տրանսպորտային ոլորտի զարգացմանը:
Նշենք նաև, որ Volvo Trucks ընկերությունը մտադիր է Հայաստանում բացել սերվիս կենտրոն: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրել է «Սպայկա» ընկերության զարգացման գծով խորհրդատու Կարեն Բաղդասարյանը:
«Սպայկա» ՍՊԸ հիմնադրվել է 2001-ին և ներկայումս Հայաստանի առաջատար բեռնափոխադրող ընկերություններից մեկն է։
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
