01/10/2010 16:40
ՀԱՅԱՍՏԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 81,8%-ՈՎ
2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հանրապետությունում գրանցվել է գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով արտահանման և ներմուծման ծավալների աճ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ տվյալների համաձայն, որտեղ ներկայացված են ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների ցուցանիշները, հաշվետու ամիսների ընթացքում հանրապետությունից արտահանվել է 84898.9 հազար դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Նշենք, որ այս ցուցանիշը 2009 թվականի համաապտասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 38.3%-ով:
Ներկայացված տվյալների համաձայն 2010 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 101719.6 հազար դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված այլ իրեր: Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 81.8%-ով:
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
Արծաթ
678.93
-38.56
17:09 26/06/26
15:53 26/06/26
