COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 02/10/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում հոկտեմբերի 1-ին ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.06%-ով և կազմել 1318.60 դոլար, արծաթի դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.29%-ով և կազմել 22.12 դոլար, իսկ պլատինի հունվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.15%-ով և կազմել 1679.50 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):