04/10/2010 11:17
ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ 234 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
Այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում ՀՀ-ում արդեն իսկ գրանցվել է 1704 իրավաբանական անձ, որոնցից 234-ը օտարերկրյա ներդրումներով են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում նոր ստեղծված իրավաբանական անձանց կապիտալում կատարված համախառն ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 7434.78 մլն դրամ, ընդ որում միայն օտարերկրյա ներդրումները կազմել են 1143.70 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են օտարերկրյա ներդրումներով իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) կազմում նաև օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ 84 ընկերություններ, և հիմնադիրների (մասնակիցների) կազմում միայն օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ` 150 ընկերություն:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
