04/10/2010 11:46
ԱՅՍ ՏԱՐԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐՑՐԵԼ Է 1360 ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա իրավաբանական անձանց (այդ թվում` ձեռնարկությունների) և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2010 թվականի առաջին ութ ամիսների կտրվածքով ՀՀ-ում հաշվառված առևտրային իրավաբանական անձանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 3,2%-ով: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է գրանցված 62 099 առևտրային իրավաբանական անձ և 81 228 անհատ ձեռնարկատեր: Նշենք, որ անհատ ձեռնարկատերերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ նույնպես աճել է` շուրջ 12.36%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին հանրապետությունում լուծարվել է 414 իրավաբանական անձ (այդ թվում ձեռնարկությունները և առանձնացված ստորաբաժանումները) և 1360 անհատ ձեռնակատեր: Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ լուծարված իրավաբանական անձանց թիվն աճել է 5,27%-ով, իսկ անհատ ձեռնակատերերի թիվը`2,77%-ով:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
