Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ – ՎԵՐԻՆ-ԼԱՐՍ ԱՆՑԱԿԵՏԸ ՓԱԿՎԵԼ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
04/10/2010 14:42
Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ – ՎԵՐԻՆ-ԼԱՐՍ ԱՆՑԱԿԵՏԸ ՓԱԿՎԵԼ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Այսօր` hոկտեմբերի 4-ին, կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը աշխատանքային այցով Երևանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Գրիգոլ Վաշաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը կարևորել է երկու արտգործնախարարությունների միջև կանոնավոր շփումները` նշելով, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար: Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ բնագավառներում համագործակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը:

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ: Նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիսը, որի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն քննարկել են Ռուսաստանի և Վրաստանի միջև գտնվող «Վերին Լարս» անցակետի աշխատանքների հետ կապված խնդիրները: Հիշեցնենք, որ վերջին 10 օրվա ընթացքում անցակետը մի քանի անգամ բացվել և փակվել է` դառնալով հերթերի առաջացման պատճառ: 

Վերին Լարս անցակետի փակ լինելու վերաբերյալ հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասուլիսի ժամանակ նշել է, թե դա տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, և ինչպես հայտարարվել է՝ անցակետը բաց է կամ կբացվի մոտակա ժամերի ընթացքում։

«Այս պահին կարող եմ ձեզ ասել, որ անցակետը լիարժեք գործում է, և Թբիլիսիից չի եղել որևէ գրավոր կամ բանավոր կարգադրություն այն փակելու վերաբերյալ։ Եթե տեխնիկական խնդիր կա, մենք այդ մասին անմիջապես կտեղեկանանք, սակայն անցակետը բաց է, և հավատացեք, որ քիչ հետո ես հաճույքով ձեզ կտեղեկացնեմ, որ առաջին ավտոմեքենան հատել է սահմանը», – պարզաբանել է Վրաստանի ԱԳ նախարարը: 

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2