Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՊԱՐԶԵՑՎԵԼ Է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
04/10/2010 17:17
Կիսվել

ՊԱՐԶԵՑՎԵԼ Է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսը կրում էր «Lիցենզավորման գործընթացի բարեփոխումներն ու լիցենզավորումն էլեկտրոնային տարբերակով» խորագիրը։ Բանախոսներն էին կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը և ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ 

Իր խոսքում ֆինանսների նախարարը նշել է, որ վերջին շրջանում կառավարությունը լուրջ միջոցառումներ է իրականացնում ընթացակարգերի թեթևացման և վարչական արգելքների հեշտացման և ընդհանրապես բյուրոկրատիայի նվազեցման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ս.թ. սեպտեմբերի 24-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ մաքսային օրենսգրքում և ևս 14 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագծով ներկայումս գործող 157 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրամադրվող արտոնագրերի փոխարեն առաջարկվում է սահմանել 84 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրվող արտոնագրեր։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն ներկայումս գործող 157 բարդ և 12 պարզ (ընդամենը 169) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների փոխարեն սահմանված են 84 բարդ և 12 պարզ (ընդամենը 96) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաներ։ 

Նախագծի մշակման ընթացքում լիցենզավորման ենթակա գործունեության մի շարք տեսակներ կրճատվել կամ համախմբվել են։ Տիգրան Դավթյանը պարզաբանելով ներդրված ընթացակարգերի էությունը` հայտնել է. «Պարզ ընթացակարգեր իրականացվում են այն գործունեությունների վրա, որոնք պետության համար անհրաժեշտ են զուտ տեղեկատվություն ստանալու համար այդ գործունեության մասին և ներկայացնում են նվազագույն պահանջներ։ Բարդ ընթացակարգը ենթադրում է որոշակի չափանիշներ ընկերությունների, իրավանաբական, ֆիզիկական անձանց համար և այս կամ այն բարդ լիցենզիան ստանալու համար անհարժեշտ է բավարարել այդ չափանիշները»։Ֆինանսների նախարարի փոխանցմամբ այդ գործընթացը պարբերական բնույթ է կրելու, որպեսզի գործարարները և անհատ ձեռներեցները առանց խնդիրների կարողանան իրականացնել լիցենզավորումը։

Այնուհետև կառավարության աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է www.e-gov.am/licenses բաժնում տեղադրված նոր ծառայությունը, որի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ լիցենզավորում, թե՛ պարզ և թե՛ բարդ ընթացակարգերով։ Ըստ Դավիթ Սարգսյանի` ներկա պահին միայն երկու բնագավառում է ընձեռվում լիցենզավորման հնարավորությունը. «առաջինը` պարզ ընթացակարգով ստացվող լիցենզիաներն են, որոնք տրամադրում է ֆինանսների նախարարությունը և երկրորդը` տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրամադրվող լիցենզիաներն են։ Առաջիկա վեց ամսիսների ընթացքում մնացած բոլոր լիցենզիաների տարատեսակների գծով նույնպես հնարավորություն կլինի ներկայացնել դիմումներ` բացառությամբ, օրինակ, միջուկային վառելիքի տեղափոխման լիցենզիայից»- նշել է կառավարության աշխատակազմի ղեկավարը։ Այս ոլորտները բանախոսի կարծիքով ամենահրատապն են, քանի որ պարզ ընթացակարգերով լիցենզավորումը ավելի մասսայական է և վերաբերվում է փոքր բիզնեսին։ 

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11