05/10/2010 11:21
FITCH RATINGS-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է ազգային արժույթով և արտարժույթով Հայաստանի որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակում: Վարկանիշի կանխատեսումը սահմանվել է որպես «կայուն»: Միևնույն ժամանակ, Fitch Ratings-ը հաստատել է նաև Հայաստանի որպես թողարկողի կարճաժամկետ վարկանիշը B մակարդակում և երկրի առաստաղային վարկանիշը B մակարդակում։
«Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է աշխարհի ամենախոր ֆինանսական ճգնաժամերից մեկից հետո, որը սկիզբ առավ 2009 թվականին: Իսկ այսօր Հայաստանի թողարկողի դոֆոլտի վարկանիշը փոխվել է դրական ուղղությամբ, և երկրի արտարժույթով պահուստների և փոխարժեքի վրա ճնշումը զգալի մարել է», – նշել է Fitch Ratings գործակալության` երկրների վարկանիշների հաստատմամբ զբաղվող ստորաբաժանման ղեկավար Դեվիդ Հեսլեմը: Վերջինս նաև նշել է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանը հայտնվել է պետական բյուջեի զգալի պակասուրդի հետ կապված խնդիրների առջև, ինչպես նաև ունի արտաքին պետական պարտքի բարձր մակարդակ: Fitch Ratings-ի վերլուծաբանի գնահատմամբ` Հայաստանին կպահաջվի դեռևս երկար ժամանակ ստեղծված իրավիճակը շտկելու համար:
2009 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն գրանցել էր 14,2% անկում: Ընթացիկ տարվա համար ՀՆԱ-ի աճի պաշտոնական կանխատեսվող մակարդակը տատանվում է 6%-ի սահմաններում: Միևնույն ժամանակ, Fitch-ը Հայաստանի համար կանխատեսում է ընթացիկ տարվա արդյունքներով ՀՆԱ-ի 5% աճ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26