05/10/2010 12:24
ՈՐՈՇ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՕՐԵՆՔԸ ԵՎ ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԻՐԵՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ եւ 26-րդ հոդվածների համաձայն` այն խոշոր կազմակերպությունները, որոնց 2009 թվականի գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավոր են իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ միասին:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված ուսումնասիրություններից պարզվել է, որ մի շարք խոշոր կազմակերպություններ աուդիտի չեն ենթարկվել և չեն հրապարակել 2009 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները` աուդիտորական եզրակացությունների հետ միասին: Նշենք, որ նախարարության կողմից հրապարակվել է այս ընկերոթյունների ցանկը, որտեղ ընդգրկված է շուրջ 48 ընկերություն:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
