APPLE-Ը ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՊԱՏԵՆՏԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ
Աշխարհահռչակ Apple ընկերությունը մեղադրվում է Mirror Worlds ամերիկյան ընկերության պատենտների անօրինական օգտագործման մեջ: Նշվում է, որ գլխավոր դատավորը դեռ չի ընդունել վերջնական դատավճիռը, սակայն Apple-ին սպառնում է 625,5 մլն դոլարին համարժեք տուգանք: Այն կարող է դառնալ ԱՄՆ ողջ պատմության ընթացքում պատենտային դատավարություններում սահմանված տուգանքներից մեծությամբ չորրորդը:
Ըստ մեղադրանքի Apple-ն իր iPod և iPhone ապրանքատեսակներում կիրառել է Mirror Worlds ընկերության կողմից գրանցված լուծումները: