Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ ԵՐԵՎԱՆ-ԱՇՏԱՐԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԻ 11.7 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՏՎԱԾԸ
06/10/2010 10:18
Կիսվել

ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ ԵՐԵՎԱՆ-ԱՇՏԱՐԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԻ 11.7 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՏՎԱԾԸ

Հոկտեմբերի 5-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում տեղի ունեցել նախարարին կից խորհրդակցական մարմնի նիստ, որը վարել է նախարար Մանուկ Վարդանյանը:

Նախարար Մ.Վարդանյանը ներկաներին տեղեկացրել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային  ծրագրի առաջին տրանշի շինարարական աշխատանքների վերահսկման եւ 2-րդ, 3-րդ տրանշերի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթում հաղթող է ճանաչվել ֆրանսիական Egis Bceom International կազմակերպությունը, իսկ սեպտեմբերի 18-ին հայտարարվել է Երեւան-Աշտարակ 11,7 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթը:

Ծրագրի իրականացման կազմակերպության ղեկավար Ֆելիքս Փիրումյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի առաջին տրանշի նախագծային լուծումների, շինարաական աշխատանքների վերահսկման հետ առնչվող հարցեր: Մասնավորապես, Ֆ.Փիրումյանը տեղեկացրել է, որ շինարարական կազմակերպության ընտրության համար հաշվի են առվելու մի շարք կարեւոր պայմաններ, այդ թվում` Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկված 6 տարվա ընթացքում առնվազն 3 պայմանագրի մասնակցության հաջողված փորձի /20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ/ չափանիշները, ինչպես նաեւ կազմակերպության միջին տարեկան շրջանառությունը պետք  է կազմի 20 մլն ԱՄՆ դոլար:

Ֆ.Փիրումյանը հայտնել է նաեւ, որ Երեւան-Աշտարակ 11,7 կմ ճանապարհի 5,6 կմ-ը նախատեսվում է վերակառուցել բետոնե, իսկ մնացածը` ասֆալտե ծածկով:

Հանդիպմանը ներկա շինարարական կազմակերպությունների, նախարարության ներկայացուցիչների, նախագծողների  միջեւ ծավալվել է բուռն քննարկում` կիրառվելիք շինանյութերի որակի եւ չափանիշների, ճանապարհահատվածների ընտրության, ծածկի եւ այլ հարցերի շուրջ:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11