Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ – 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻ 5 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԴԵՖԻՑԻՏ
06/10/2010 16:33
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ – 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻ 5 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԴԵՖԻՑԻՏ

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտնել է, որ Հայաստանը 2011 թվականին կունենա կայուն, տնտեսական զարգացման բյուջե։ Ըստ նրա` գալիք տարվա բյուջեի եկամուտները կկազմեն 875 մլրդ դրամ, ինչը էականորեն ավելի կլինի այս տարվա ցուցանիշներից։ Նախարարի տեղեկացմամբ, եկամուտներից 650 մլրդ դրամ կկազմեն հարկային մուտքերը` այս տարվա 570 մլրդ-ի դիմաց։ 2011թ. բյուջեի ծախսային մասը շուրջ 1 տրիլիոն դրամ է, որը 2010թ. համապատասխան ցուցանիշից ավելի է 63 մլրդ դրամով, իսկ բյուջեի դեֆիցիտը կկազմի 148,6 մլրդ դրամ, ինչը էականորեն քիչ է այս տարվա համեմատ։ 

«2010 թվականին նախատեսված է եղել բյուջեի 6 տոկոսանոց դեֆիցիտ, սակայն տարվա վերջին այն կլինի 5 տոկոս։ Հաջորդ տարվա դեֆիցիտը կլինի 3-3,5 տոկոսի սահմաններում, ինչը միանգամայն դրական երեւույթ է։ Սա կարևորագույն խնդիր է, առանց որի զարգացում ապահովել հնարավոր չէ»,- նշել է ֆինանսների նախարարը` ավելացնելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է գործել այնպես, որ հետզհետե բյուջեի դեֆիցիտը հասնի 2 տոկոսի, որը համարվում է նորմալ ցուցանիշ։

Նախատեսվում է բյուջեի դեֆիցիտը լրացնել ներքին և արտաքին աղբյուրներով։ «Արտաքին աղբյուրները կլինեն այն վարկային միջոցները, որոնք արդեն ծրագրված են, այսինքն` լրացուցիչ արտաքին պարտք չի ավելացվում, իսկ ներքին աղբյուրները կլինեն մեր տնտեսած ռեզերվները»,- ասել է Տիգրան Դավթյանը։

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11