ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՏԱՐԻՆ ԵԶՐԱՓԱԿԵԼ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը, վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա ավարտից գրեթե մեկ եռամսյակ առաջ անհրաժեշտ է կառավարությունում լսել 2010թ. միջոցառումների կատարման հաշվետվությունները։ Նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է հոկտեմբերի 8-ին ներկայանալ վարչապետին` առանձին-առանձին քննարկելու անցած երեք եռամսյակների կատարողականը և չորրորդ եռամսյակի խնդիրները։ Հաշվետվությունները, որոնք պետք է բովանդակեն ոլորտների ղեկավարների կանխատեսումները տարվա ամփոփման վերաբերյալ, միտված են տարին կատարողականի բարձր աստիճանով եզրափակելու նպատակին։