
ՀՀ-ՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 2011Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԿՍԱՀՄԱՆՎԻ 32 ՀԱԶԱՐ 500 ԴՐԱՄ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի փաթեթին։ Մասնավորապես առաջարկվում է գործող օրենքով սահմանված 30 հազարի փոխարեն նվազագույն ամսական աշխատավարձը 2011թ. հունվարի 1-ից սահմանել 32 հազար 500 դրամ։