Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-Ն «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲՐԵՆԴԻ ՆԵՐՔՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
08/10/2010 10:51
Կիսվել

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-Ն «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲՐԵՆԴԻ ՆԵՐՔՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունն իր  գործունեությունը կծավալի նաև Հայաստանում: Ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` hայկական «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ռուսական «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հետ, համաձայն որի հայկական օպերատորը «Ռոստելեկոմ» բրենդի ներքո ծառայություններ կմատուցի Հայաստանի տարածքում: Ըստ ստորագրված պայմանագրի պայմանների` «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունը կհանդիսանա «Ռոստելեկոմ» ընկերության պոշտոնական և բացառիկ գործընկերը Հայաստանում և կմատուցի Հայաստանի տարածքում IP-տարանցման, ինտերնետ հասանելիության, տվյալների փոխանցման ծառայություններ:

«Այս համագործակցությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ երկու ընկերությունների համար էլ, և մեր կարծիքով նման համագործակցությունն ամենաճիշտ տարբերակն է մեր ծառայությունները Հայաստանի շուկայում ներկայացնելու տեսանկյունից», – նշել է «Ռոստելեկոմ» ընկերության փոխնախագահ Անտոն Կոլպակովը:

«ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանն իր հերթին նշել է, որ ընկերությունը շատ ուրախ է հեռահաղորդակցության ոլորտում առաջատար «Ռոստելեկոմ» ընկերության հետ համագործակցության համար: Հայկ Ֆարամազյանի խոսքերով` հայկական շուկայում ներկայումս նկատվում է ժամանակակից հեռահաղորդակցական ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճ:

«ՋիԷնՍի-Ալֆա»-ն ցանցային ծառայությունների լիցենզավորված օպերատոր է Հայաստանում: Ընկերության ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա և նախագծված է բավարարելու ֆիքսված և շարժական օպերատորների, ինտերնետ պրովայդերների և խոշոր ձեռնարկությունների տրանսպորտային կապուղիների և արագագործ ինտերնետի աճող պահանջարկը: 

Ընկերության հաճախորդներն են Հայաստանի շարժական կապի օպերատորները և խոշորագույն Ինտերնետ պրովայդերները, ինչպես նաև որոշ միջազգային հեռահաղորդակցության ընկերություններ:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02