LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 11/10/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) հոկտեմբերի 8-ին ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 2353.5 դոլար, պղնձի գինը նվազել է 2.04%-ով և կազմել 8124.00 դոլար, նիկելի գինը նվազել է 3.92%-ով և կազմել 23773.0 դոլար, անագի գինը նվազել է 1.30%-ով և կազմել 26118.0 դոլար, կապարի գինը նվազել է 3.55%-ով և կազմել 2230.00 դոլար, ցինկի գինը նվազել է 3.06%-ով և կազմել 2265.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոփոխվել և կազմել է 34000.00 դոլար, իսկ կոբալտի գինն աճել է 1.64%-ով և կազմել 39000.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: