ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է ԵՎՍ 9 ՀԱՇՎԱՊԱՀ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները : Հրավիրված 18 դիմորդներից քննությանը մասնակցել են 15 դիմորդ, որոնցից 9-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 18 քննություն: Քննություններին մասնակցել են 255 դիմորդ, որոնցից որակավորված հաշվապահի վկայական է տրվել 139-ին:
Հայաստանի Հանրապետությունում 11.10.2010թ. դրությամբ որակավորման վկայական ունի թվով 340 հաշվապահ: