12/10/2010 14:05
ՏՒԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԲԱՎԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
Հայաստանում գործում են ռուսական կապիտալով 1,4 հազ. ընկերություններ, դա համեմատաբար մեծ թիվ չէ, եթե հաշվի առնենք, որ մեզ մոտ ավելի քան 150 հազ. տնտեսվարող սուբյեկտ կա։ Այս մասին ուկրաինական «Պրոֆիլ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքերով` ռուսական ներդրումներն էներգետիկ ոլորտում, ենթակառուցվածքներում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներում Հայաստանի համար էական նշանակություն ունեն։
«Ամենախոշոր ռուսական ներդրումային նախագծերից մեկը «ՀայՌուսգազարդն» է, որի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է «Գազպրոմին»։ Այսօր Հայաստանում գազաֆիկացիայի մակարդակը 94 տոկոս է, ինչը բավական լավ ցուցանիշ է։ Ռուսների հետ մենք ունենք նաև շատ արդյունավետ պայմանագիր Մեծամորի ատոմակայանի կառավարման մասին։ Հեռահաղորդակցության ոլորտում ռուսական ընկերությունների ներդրումների արդյունքում շահում է հայ սպառողը, քանի որ այսօր մեզ մոտ գործում են միմյանց հետ մրցակցող երեք բջջային օպերատորներ։ Ընդհանուր առմամբ, ռուսական ներդրումները գնահատում ենք որպես բավական արդյունավետ, և մեր կողմից փորձում ենք ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որպեսզի օտարերկրյա ներդրողները երկրում իրենց հարմարավետ զգան։ Հուսով եմ` ուկրաինացի ներդրողները նույնպես իրենց հարմարավետ կզգան Հայաստանում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
Արծաթ
403.85
+1.98
17:31 13/12/24
16:13 13/12/24