
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 12-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, փոփոխություն կատարեց «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում: Լրացում կատարվեց «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգում:
Խորհուրդը հաստատեց 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Խաչքարեր» վեց հուշադրամների դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը:
Խորհրդի որոշմամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին «ԱՄԵՐԻՔԸՆ ԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրվեց, «Ռոուդ Լիդեր» ՍՊԸ-ի թիվ 1 մասնաճյուղն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացավ: Վերաձևակերպվեց անհատ ձեռնարկատեր Ջեմմա Բաղրամյանի փոխանակման կետի թիվ 507 արտարժույթի առուվաճառքի լիցենզիան, իսկ Ա/Ձ Արաիկ Մակարյան գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 159 լիցենզիան ուժը կորցրած ճանաչվեց: