14/10/2010 15:34
APPLE-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ ԵՆ ՆՈՐ ԳՆԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ
Apple-ի բաժնետոմսերը սահմանել են գնային ռեկորդ: Երեկ` հոկտեմբերի 13-ին, ամերիկյան ֆոնդային բորսայում կայացած առևտրային շրջանների արդյունքում ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմել է 300 դոլար: Ամերիկյան ֆինանսական գործակալությունների փոխանցմամբ` Apple-ի բաժնետոմսերի գնային նոր պատմական ռեկորդն արդյունք է ընկերության նորարարական գործունեությամբ, մասնավորապես շուկայում iPhone-ի 4-րդ սերնդի, ինչպես նաև iPad մինի-համակարգիչների վաճառքի մեկնարկով:
Նշենք, որ վաճառքի ներկայացման միայն առաջին երեք օրերին վաճառվել էր 1,7 մլն iPhone 4:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
Արծաթ
710.1
+1.69
18:14 04/10/26
10:56 03/10/26
10:30 03/10/26
