14/10/2010 17:11
ԱՄՀ-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՀ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2009թ. հունիսի 29-ին և 2009թ. հունիսի 30-ին ստորագրված «202.400 մլն հատուկ փոխառության իրավունքին (ՀՓԻ) համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» նամակների փոխանակման ձևով կնքվող համաձայնագրի կնքման առաջարկությանը։
2010թ. հունիսի 28-ի դրությամբ ՀՀ կառավարությունը փաստացի ստացել է 127.601 մլն ՀՓԻ։ Հայկական կողմի խնդրանքով ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է 266.8 մլն ՀՓԻ-ի նոր ծրագիր և չեղյալ համարել նախորդ` օժանդակության ծրագիրը։ Նոր` «Երկարաժամկետ վարկային գործիք» ծրագրով ԱՄՀ-ն նախատեսում է բյուջետային աջակցության վարկային միջոցները Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 0 տոկոս դրույքաչափով։
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
Արծաթ
403.85
+1.98
10:50 14/12/24
10:30 14/12/24
17:31 13/12/24