ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԿՊ-ՆԵՐ
Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39187115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 340 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 340 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 928 543 902 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.1479 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.3487 տոկոս:
Աճուրդին մասնակցել 4 դիլեր: