Աշխարհ

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
2009-2010 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ APPLE-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 70% ԱՃ
19/10/2010 10:45
Կիսվել

2009-2010 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ APPLE-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 70% ԱՃ

Համակարգիչների և հեռախոսների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ամերիկյան Apple-ի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ֆինանսական տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին, ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 70%-ով և կազմել 14,01 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով Apple-ի զուտ շահույթը կազմել էր 8,23 մլրդ դոլար: Ընկերության ներկայացրած տվյալների հաաձայն մեկ բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 15,15 դոլար, իսկ հասույթն այս մեկ տարվա ընթացքում զգալի աճել է և կազմել 65,22 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ հաշվետու ֆինանսական տարվա միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով Apple-ի զուտ շահույթը կազմել է 4,30 մլրդ դոլար, իսկ ընկերության հասույթն այս նույն ժամանակահատվածում հասել է ռեկորդային մակարդակի` կազմելով 20,34 մլրդ դոլար: Այս ցուցանիշը շուրջ երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքը, երբ ընկերության հասույթը կազմել է 12,20 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է ընկերության հրապարակած տվյալներում` ընթացիկ տարվա վերջին եռամսյակում գրացած լավ ցուցանիշներն արդյունք են ընկերության վաճառքի ծավալների աճի: Հատականշական է, որ Apple-ը համաշխարհային շուկայում իրացրել է շուրջ 14,1 մլն iPhone հեռախոսներ, իսկ հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում վաճառված iPad-ների ընդհանուր թվաքանակը կազմել է 4,2 մլն միավոր:
31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98