20/10/2010 11:42
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ 75.1 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԳԵՐԱՎՃԱՐ
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից` ՀՀ 01.09.2010թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողները ունեցել են 75.1 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 52.6 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 7.9 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի ոգոստոս ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1411.5 մլն. դրամի չափով:
Նշենք, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի օգոստոս ամսին նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
