20/10/2010 12:39
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՕԳՈՍՏՈՍԻՆ ԲՅՈՒՋԵ Է ՎՃԱՐՎԵԼ 16.0 ՄԼՐԴ ԴՐԱՄ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները»`համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի:
Վերլուծության արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի օգոստոս ամսին նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ: Մասնավորապես, պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի օգոստոսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 16.0 մլրդ. դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված կազմակերպությունների կողմից 2010թ.-ի օգոստոս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 51.9%-ը: Հարկային մարմնի կողմից 2010թ.-ի օգոստոսին կատարվել են բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 51 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 246.3 մլն. դրամի չափով:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
