20/10/2010 12:57
ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 2,8% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ
2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի 2,8% աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով ՀՀ ՀՆԱ-ն, դրամական արտահայտությամբ, կազմել է 2386668.4 մլն դրամ: Այս նույն ժամանակահատվածում ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատոր (ընթացիկ և համադրելի գներով ՀՆԱ-ի ծավալների հարաբերակցությունը) կազմել է 109.8%:
Միայն սեպտեմբերին օգոստոս ամսվա համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է ՀՆԱ-ի անկում` 24.6%-ի սահմաններում:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
