20/10/2010 16:50
ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 43.9%-ՈՎ, ԻՍԿ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` 19.2%-ՈՎ
2010 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ աճել է շուրջ 23.6%-ով` կազմելով 3383.7 մլն դոլար (1277.3 մլրդ դրամ): ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա միայն սեպտեմբերին օգոստոս ամսվա համեմատությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 4.2%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 43.9%-ով` կազմելով 705.3 մլն դոլար (266.3 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 19.2%-ով և կազմել 2678.4 մլն դոլար (1011.0 մլրդ դրամ):
Հատկանշական է, որ սեպտեմբերին օգոստոս ամսվա համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 25.1%-ով, իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում կրճատվել են 1,3%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
