20/10/2010 17:27
ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի առաջին ինն ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում տարեկան կտրվածով ՀՀ-ում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում:
Այսպես, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ-ում բարձրացել է 7,9%-ով և կազմել 106 048 դրամ, ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,2%-ով, իսկ ոչ պետական հատվածում` 9,3%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն սեպտեմբերին օգոստոս ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.0%-ով:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում կազմել է 85 184 դրամ, ոչ պետական հատվածում`133 382 դրամ:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
