21/10/2010 11:08
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 17,9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի առաջին ինն ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում տարեկան կտրվածով ՀՀ-ում գրանցվել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների 17,9% անկում: Հաշվետու ամիսների արդյունքներով գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հանրապետությունում կազմել է 426677.9 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն միայն սեպտեմբերին օգոստոս ամսվա համեմատությամբ ՀՀ-ում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները, սեզոնային գործոններով պայմանավորված, աճել են 28.3%-ով:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել էր 13,1%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
