Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ –  ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է ՏԱԼԻՍ
21/10/2010 14:44
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է ՏԱԼԻՍ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը դիմել է ներկաներին. «Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստն ուզում եմ սկսել Տաթևի համալիրի խնդրից։ Մենք ձեզ հետ միասին մասնակցեցինք այդ համալիրի բացմանը, ինչպես նաև ճոպանուղու շահագործման սկիզբը դրվեց։ Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել մասնավոր հատվածի մեր գործընկերներին, ովքեր այս տարիների ընթացքում համագործակցելով կառավարության հետ, այդ ծրագիրը դարձրեցին իրականություն։ Համաշխարհային տուրիստական քարտեզի վրա այսօր կա աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը, բնականաբար, էապես բարձրացնում է Հայաստանի տուրիստական գրավչությունը։ Սա մեր կառավարության պետություն-մասնավոր համագործակցության հայեցակարգի խոշորագույն ծրագրերից էր, և դուք գիտեք, որ ծրագիրն իրականացվում էր Ազգային մրցունակության հիմնադրամի ներքո` Հանրապետության Նախագահի անմիջական հսկողությամբ։ Նաև ուրախ եմ, որ այս համագործակցության կողմերից մեկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին էր, որի ջանքերը նույնպես ուղղված էին նրան, որ Տաթևի վերականգնման հիմնադրամը կարողանա հավաքագրել միջոցներ, և այս ծրագիրն իրականություն դառնա։ Պետությունը նույնպես ֆինանսավորել է ծրագրի իրականացումը` և՛ ենթակառուցվածքների ձևավորման, և՛ համապատասխան հանրային լուսաբանման կազմակերպման նպատակով»։

 Վարչապետը նշել է, որ «Եվրանյուզ» հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի` նվիրված Տաթևի համալիրի բացմանը և ճոպանուղու շահագործմանը. «Այնպես որ և՛ կառավարությունը, և՛ մասնավոր հատվածը բավական լուրջ և մեծածավալ աշխատանք կատարեցին։ Հատկապես ուզում եմ նշել Ռուբեն Վարդանյանին, նրա անձնական ներդրումը և նրա ընտանիքի ներդրումը։ Կարծում եմ, որ սա նաև պետք է վարակիչ լինի մեր մասնավոր հատվածի գործընկերների համար` պետության հետ համատեղ այսպիսի մեծածավալ ծրագրեր իրականացնելու առումով։ Մոտ ապագայում մենք ներկայացնելու ենք ևս մի քանի այսպիսի նախաձեռնություն` ինչպես Ազգային մրցունակության հիմնադրամի, այնպես էլ ուղղակի պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով կառուցված ծրագրեր, որոնք կարող են մոտակա երեք տարիների ընթացքում էապես բարելավել և՛ բիզնես միջավայրը, և՛ զբոսաշրջության համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ»։

 

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98