Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է 3 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
02/10/2008 14:21
Կիսվել

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է 3 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ

Ս.թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և Եվրոպական աջակցության համագործակցության գրասենյակի Եվրոպական հարևանության քաղաքականության, Միջին Արևելքի և Միջերկրական ծովի հարավային երկրների տնօրինության տնօրեն Մարկուս Կոռնառոն հանդիպեցին ԶԼՄ ներկայացուցիչների հետ` ներկայացնելու ԵՄ ՊԱԾ-ի շրջանակներում Հայաստանին հատկացվող 3 մլն. եվրո օժանդակության ծրագիրը:

Եվրոպական հանձնաժողովի Պարենային ապահովության ծրագիրը Հայաստանում վճարումների և պետական բյուջեի օժանդակության հավասարակշռությունը պահպանող գործիք է: ԵՀ ՊԱԾ-ը աջակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին 1997 թ. ֆինանսական տարվանից սկսած (1996 ՊԱԾ): Այդ ժամանակվանից մինչ օրս հաջողությամբ իրականացվել են 10 տարեկան ծրագրեր, որի շրջանակներում Հայաստանին հատկացվել է 96.5 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհ` ուղղակի բյուջետային աջակցության համար և 5.5 մլն եվրո` տեխնիկական աջակցության և իրագործման համար:

ԵՀ ՊԱԾ-ի ընդհանուր նպատակները համահունչ են Հայաստանի Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին և նպատակաուղղված են.

ա) Կառավարության և հասարակության համընդհանուր ջանքերին` կայուն տնտեսական աճի և զարգացման միջոցով աղքատության կրճատմանը,

բ) պահպանելու բարեփոխումների գործընթացը գյուղատնտեսության բնագավառում:

Ծրագրի առանձնահատուկ նպատակն է օժանդակությունը ՀՀ Կառավարությանը` բարելավելու պետական ծրագրերի պլանավորումը, կառավարումը, սպասարկումն ու արդյունավետությունը, գյուղատնտեսության բնագավառի ծառայությունները, որոնք ուղղված են պարենային անբավարարության կրճատմանը և, մասնավորապես, ընտանի կենդանիների պահպանման բնագավառի և ֆիտոսանիտարական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
Այս նոր 3 մլն. եվրո օժանդակության ծրագրով ԵՀ ՊԱԾ-ի ընդհանուր ներդրումը Հայաստանի զարգացման համար կկազմի 105 միլիոն եվրո:

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43