Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ
22/10/2010 10:19
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը շարունակում է աջակցել Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի նախաձեռնությունները` դրանց հաղորդելով համահայկական բնույթ:

Պաշտպանել կարելի է այն, ինչի մասին գիտելքիները բավարար են, իսկ արդյունքի հասնելու ցանկությունը` հետևողական: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է շրջակա միջավայրի հանդեպ հոգատարության այն արմատական  մոտեցումը, որը կրելու է ոչ թե հետևանքները վերացնելու, այլ եղածը պաշտպանելու բնույթ: Այդ տրամաբանության շրջանակներում, ընկերությունը շարունակում է աջակցել Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի  հերթական նախաձեռնությանը:

Արդեն երրորդ տարին կազմակերպվող նկարչական օր մրցույթին այս անգամ մասնակցելու հնարավորություն ունեն աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երեխաները: ՙԱյսօր երեխաների հետ, վաղը` երեխաների համար՚ կարգախոսը նոր մոտեցում է ենթադրելու ոլորտի նկատմամբ հոգատարության ապահովման հարցում: Ակնկալվում է սկսել համագործակցության մի նոր փուլ, որը ոլորտի նկատմամբ ապահովելու է սեր, պատասխանատվության զգացում և քաղաքացիական դիրքորշում:

«Այսօրինակ ծրագրերն ունեն մարդկությանը սթափեցնելու և բնապահպանական այլընտրանքային կրթություն ապահովելու նպատակ: Շրջակա միջավայրի հանդեպ անտարբերությունը կարող է աննկարագրելի բարդ հետևանքների պատճառ դառնալ: Բացառապես սպառողի հոգեբանությամբ առաջնորդվելու դեպքում Երկիր մոլորակը կարող ենք տանել ոչնչացման: Արդեն իսկ դարի մարտահրավեր է դարձել օդի աղտոտվածության պատճառով տարատեսակ հիվանդությունների տարածումը: Ժամանակն է, որպեսզի բնապահպանական խնդիրներն սկսեն դիտարկվել ճիշտ տեսանկյունից: Բնությունից կարելի է վերցնել միայն նկար, այնտեղ թողնել միայն ոտնահետքեր: Այս ամենը գիտակցության վերածելու նպատակով, հիմնադրամի հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ` նպատակ ունենալով Հայաստանում առաջին անգամ ստեղծել էկոլոգիական հետազոտությունների քոլեջ: Հուսով ենք, գիտելիքը հնարավորություն կտա բացահայտել, որ ազգային ռեսուրսների պաշտպանությունը նույնքան կարևոր է, որքան բանակ ունենալը»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցութային աշխատանքները ներկայացվելու են հետևյալ թեմաներով` «Իմ երազանքների քաղաք», «SOS», «Իմ հայրենի բնությունը», «Իմ երազած կենդանաբանական այգին»: Համահայկական նկարչական մրցույթի արդյունքում, քվեարկությամբ ընտրվելու են www.paintingday.sunchild.org կայքում տեղադրված նկարները: Դրանք շարունակվելու են մինչև նոյեմբերի 20-ը, իսկ մրցույթի գլխավոր միջոցառումը լինելու է նոյեմբերի 24-ին` «Սիրահարների այգում»: Դեկտեմբերին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ հաղթողները նվերներ կստանան մրցույթի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ից և հիմնադրամից:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21