Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏՄՊՊՀ –  ՊԱՆՐԻ ԳՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է
22/10/2010 19:03
Կիսվել

ՏՄՊՊՀ – ՊԱՆՐԻ ԳՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է

ՀՀ ՏՄՊՊՀ-ն, գների կարգավորման գործառույթ չունի և գների փոփոխությունը դիտարկում է բացառապես իբրև մրցակցության սահմանափակման հնարավոր գործողություն և բացառապես բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում: Չնայած դրան, Հանձնաժողովը հանդես է եկել վերջին օրերին պանրի շուկայում նկատված գնաճի երեւույթների վերաբերյալ որոշակի պարզաբանումներով:

Հաշվի առնելով պանրի` որպես սոցիալական ապրանքատեսակի կարեւորությունը հայ սպառողի համար, Հանձնաժողովն իր կողմից փորձել է պարզել, թե ինչ հիմնավոր պատճառ կա պանրի գնի բարձրացման համար:Այդ նպատակով այսօր Հանձնաժողով են հրավիրվել  պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ: Տնտեսվարողների ներկայացրած պարզաբանման համաձայն, գնի բարձրացման հիմնական գործոնը կաթի մթերման գնի ավելացումն է:

Այսպես, պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները նշում են, որ 1 կիլոգրամ պանրի ստացման համար պահանջվում է միջինը 9 լիտր կաթ (բազիային յուղայնությամբ): Կաթը ձեռք է բերվում գյուղացիական տնտեսություններից: Կապված սեզոնայնության գործոնից, կերի գնի բարձրացումից, ինչպես նաև կաթի ծավալների կրճատումից գյուղացիական տնտեսությունների կողմից վերջին շրջանում առաջարկվող կաթի գինը ավելացել է: Այսպես, եթե հունիս-հուլիս ամիսներին իրենք 1 լիտր կաթի   դիմաց վճարել են 110 դրամ, ապա հոկտեմբերի 15-ից կաթը ձեռք են բերել 145 դրամով:

Այսպիսով, տնտեսվարողների բերած հիմնավորումների համաձայն, պանրի գնի փոփոխությունը բացառապես տնտեսական գործոնների ազդեցության հետեւանք է: 

Նշենք նաեւ, որ պանրի շուկան նախորդ 10 տարիների ուսումնասիրության արդյունքներով երբեւէ բարձր կենտրոնացվածություն չի ունեցել: Ավելին` բոլորովին վերջերս շուկայի կառուցվածքի ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովը դիմել է ՊԵԿ, որտեղից ստացված տեղեկատվությունը դարձյալ հաստատել է, որ 2010 թվականի առաջին եռամսյակում պանրի արտադրությամբ զբաղվել են 57 տնտեսվարող սուբյեկտ, իսկ երկրորդ եռամսյակում` 78: Այսինքն, ընկերությունների թիվը ավելացել է 21-ով, ինչը ազատ տնտեսական մրցակցության մասին վկայող եւս մեկ փաստարկ է:

78 տնտեսվարող սուբյեկտից բաղկացած շուկայում հակամրցակցային համաձայնությունը, մեղմ ասած, անիրական է: Հատկապես, որ Հանձնաժողովի կատարած դիտանցումները վկայում են, որ պանրի արժեքը փոխվել է ոչ բոլոր վաճառակետերում եւ ոչ հավասար չափով: Օրինակ, հոկտեմբերի 22-ի տվյալներով, “Լոռի” տեսակի պանիրը երեւանյան խոշոր սուպերմարքեթներում վաճառվում է 1900-ից 2400 դրամի սահմանում: Նույն տեսակի պանրի առավելագույն արժեքը 2800 դրամ է: Սակայն, դա վերաբերում է ամենաբարձր յուղայնությամբ օժտված պանրին:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2