Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ 33.7% Ն ՈՒՂՂՎԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻՆ
25/10/2010 12:38
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ 33.7% Ն ՈՒՂՂՎԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻՆ

2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերը  կազմել են 534.8 մլրդ դրամ` 94.7%-ով կատարելով իննամսյա ծրագիրը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 6.4% ով կամ 32.2 մլրդ դրամով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունն` ընթացիկ ծախսերից 50.3 մլրդ դրամ ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 3.6 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են իննամսյա ծրագրի համապատասխանաբար 94.8%-ը և 93.6%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի ծախսերն աճել են 4.3% ով, իսկ սոցիալական ապահովության վճարները` 3.7%-ով:

 Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 109.1 մլրդ դրամ, որի իննամսյա ծրագիրը կատարվել է 94% ով, իսկ փաստացի ցուցանիշը` 4.8%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: 

Հաշվետու ժամանակահատվածում 21.9 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով իննամսյա ծրագրի 90.9%-ը: Մասնավորապես` նշված գումարից 13.4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 8.5 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 124.5%-ով կամ 12.1 մլրդ դրամով, ընդ որում, աճ է արձանագրվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի գծով: Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 12.9 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով իննամսյա ծրագրի 95.9%-ը և 4.6%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 33.7% ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 180.3 մլրդ դրամ և 99.2%-ով ապահովել իննամսյա ծրագրի կատարումը: Մասնավորապես` 132.2 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 48.1 մլրդ դրամ` նպաստները: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն էական փոփոխություն չեն կրել, իսկ նպաստների գծով ծախսերն ավելացել են 4.8%-ով:
AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11