Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՄԱԿ-Ի 65-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
25/10/2010 14:25
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՄԱԿ-Ի 65-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Նախագահ Սերժ Սարգսյանը, ՄԱԿ-ի 65-ամյակի կապակցությամբ, այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի օրվա առթիվ շնորհավորել է գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչևային և կազմակերպության գործակալությունների ու հիմնադրամների բոլոր աշխատակիցներին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 1992 թվականից ի վեր Հայաստանում ՄԱԿ-ի գործունեությունը, որը, Նախագահի խոսքով` ուղղված է եղել Հայաստանի զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գրասենյակի անձնակազմին` տարբեր ոլորտներում Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման գործում ունեցած մեծ ներդրման համար և մաղթել հաջողություններ: 

«Այս 65 տարիները ցույց տվեցին, որ ՄԱԿ-ի դերակատարությունը մարդկության զարգացման գործում ուղղակի անփոխարինելի է: Ուրախ եմ, որ Հայաստանը, 1992թ. դառնալով ՄԱԿ-ի անդամ, որդեգրելով համամարդկային արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավորություն հաստատելու սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, ակտիվորեն ներգրավվեց ՄԱԿ-ի մարմիններում և հնարավորության սահմաններում, կարողացավ իր աշխատանքով նպաստել ընդհանուր գործին»,-ասել է Նախագահ Սարգսյանը, ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս ակտիվորեն մասնակցել կազմակերպության աշխատանքներին` իր նպաստը բերելով ընդհանուր հաջողությանը: 

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող տիկին Գերչևան նշել է, որ կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործունեությունն անհնար կլիներ` առանց ՀՀ կառավարության հետ ռազմավարական համագործակցության: Նա վստահեցրել է, որ համատեղ ուժերով հնարավոր է հասնել գրասենյակի առջև դրված խնդրիների լուծմանը` տարեցտարի ավելի ու ավելի բարձրացնելով Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08