ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է 15 ԱՈՒԴԻՏՈՐ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած աուդիտորների որակավորման քննության արդյունքները: 19 դիմորդներից քննությանը մասնակցել է 13-ը, որոնցից 10-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Հանձնաժողովը որոշում է կայացրել նաև որակավորման վկայական տրամադրել օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 5 դիմորդի:
Հայաստանի Հանրապետությունում 25.10.2010թ. դրությամբ որակավորման վկայական ունի 156 աուդիտոր: