Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԵՖԵՐԱՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
26/10/2010 19:07
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԵՖԵՐԱՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Կարևորելով երիտասարդության դերը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցում` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն հայտարարում է ռեֆերատների մրցույթ  «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան» ընդհանուր թեմայով: ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երի տնտեսագիտական, իրավաբանական և այլ համապատասխան մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողները հրավիրվում են մասնակցելու այդ մրցույթին` իրենց ռեֆերատներում պատասխանելով հետևյալ հարցերից որևէ մեկին. «Որոնք են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խնդիրերը և ինչպես կարելի է դրանք հաղթահարել», «Ինչ պետք է անեն շուկայի մասնակիցները Հայաստանի կապիտալի շուկան զարգացնելու նպատակով», «Ինչ քաղաքականություն պետք է վարեն Հայաստանի կապիտալի շուկան կարգավորող մարմինները` շուկան զարգացնելու նպատակով», «Ինչպես կարելի է բարձրացնել բնակչության հետաքրքությունը Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ», «Ինչպիսի նոր գործիքներ կարող են կիրառվել Հայաստանի կապիտալի շուկայում»:

Մրցույթը կմեկնարկի 2010թ. նոյեմբերի 1-ին և կավարտվի 2010թ. դեկտեմբերի 30-ին: Մրցույթի պայմանները, ռեֆերատներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև աշխատանքների գնահատման կարգը ներկայացված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի պաշտոնական ինտերնետային կայքի Մրցույթ էջում:
 
Մրցույթի մրցանակները ներառում են դրամական պարգև, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից տրված պատվոգրեր, ինչպես նաև հրավերք «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությանը, որտեղ լավագույն ռեֆերատների հեղինակները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ և կապեր հաստատել Հայաստանի կապիտալի շուկայի մասնակիցների հետ:
 
NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:
 
2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: 

27.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2