Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԲԱՐԵՓՈԽՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
28/10/2010 15:08
Կիսվել

ԲԱՐԵՓՈԽՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Այսօր` հոկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը հավանություն է տվել պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխման ռազմավարությանը, դրա առաջին փուլի իրականացման միջոցառումների ծրագրին։ Ռազմավարությամբ սահմանվել է ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգում (ՊՖԿՀ) 2011-2020թթ. իրականացվելիք բարեփոխման շրջանակը, որտեղ որպես հենանիշ կիրառվում են լավագույն միջազգային փորձն ու չափորոշիչները, բարեփոխման հիմնական խնդիրները, իրականացման կարգը և արդյունքները գնահատելու հիմնական ցուցանիշները։

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ես ուզում եմ անդրադառնալ երեկվա խորհրդակցության օրակարգին, մասնավորապես, բյուջետային պլանավորմանը ևնախագծերի նախահաշվային պլանների կազմմանը։ Փաստորեն այս ռազմավարությունը ներառում է այդ դրույթները, և մենք ունենալու ենք տեխնիկական օժանդակություն։ Երեկվա քննարկման ժամանակ ևս առաջացավ այն խնդիրը, որ անհրաժեշտ է միջազգային փորձն ուսումնասիրել միգուցե հենց այս հայեցակարգի շրջանակում էլ, քանի որ այստեղ բաղադրիչ մասերն են և՛ բյուջեի պլանավորման գործընթացը, և՛ նաևգնումները։ Դրանք առնչվում էին հենց գնագոյացման խնդրի և կապիտալ շինարարությունում նախագծերի նախահաշիվների պատրաստման հետ։

Հենց այս շրջանակում էլ պետք է ձևավորել աշխատանքային խումբը, և այն պետք է դիտարկվի որպես առանձին խնդիր և տեխնիկական օժանդակությունն ուղղորդվի դրա լուծմանը։ Գաղտնիք չէ, որ նախագծերի նախահաշիվների կազմումը թելադրում է գնագոյացումը շինարարության ոլորտում։ Մյուսկողմից, այդ ոլորտում շուկայում ձևավորված գները պետք է հանդիսանան նախագծերի նախահաշիվների հիմքը։ Միևնույն ժամանակ երեկվա քննարկումից պարզ դարձավ, որ եթե նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվում են, ապա կազմվում են մասնագետների կողմից, կազմվում են` հաշվի առնելով այն վիճակագրությունը, որ մենք ստանում ենք շուկայից և այն ցուցանիշները, որ դնում ենք բյուջեի հիմքում։ Դրանք արդեն կողմնորոշիչեն դառնում նաև շուկայի համար, ուստի պետք է լուրջ, արմատական փոփոխություն կատարենք, ուսումնասիրենք միջազգային փորձը ևձեռնամուխ լինենք խնդրի լուծմանը»։

 

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11