Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԿՊԱՀՊԱՆՎԵՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
29/10/2010 15:41
Կիսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԿՊԱՀՊԱՆՎԵՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

Միջազգային ապրանքային շուկաներում 2010 – 2011 թթ. գները կպահպանվեն երրորդ եռամսյակի վերջում ձևավորված բարձր մակարդակում: Այսպիսին է  Արժույթի Միջազգային Հիմանդրամի (ԱՄՀ)` հոկտեմբերինկատարված կանխատեսումները: Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2010 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկայինքաղաքականության ծրագրում` hիմնական ապրանքների համաշխարհային շուկաներում գնագոյացման գործընթացները կպայմանավորվենինչպես համաշխարհային տնտեսության և պահանջարկի զարգացումների վերաբերյալ գնահատականների փոփոխությամբ, այնպես էլ ընդհանուրֆինանսական շուկաների զարգացումներով: Միևնույն ժամանակ, առանձին ապրանքային շուկաներին ներհատուկ զարգացումներըկպայմանավորեն տվյալ ապրանքների գծով հնարավոր բարձր գնաճային ճնշումների ռիսկերը:

2010 – 2011 թթ. կանխատեսվում է նավթի միջազգային գների սահմանափակ աճ, որը կձևավորվի 80 – 85 ԱՄՆ դոլարի շրջակայքում: Սա հիմնականում պայմանավորված է համաշխարհային տնտեսության ու հատկապեսզարգացող երկրների տնտեսության վերականգնման պարագայում նավթի համաշխարհային պահանջարկի որոշակի աճով, մինչդեռ գների բարձրտեմպերով աճի հետ կապված հիմնական ռիսկերը բխումեն առաջարկի գործոններից (ներդրումային ծրագրերի հեռանկարների առումով):

Ակնկալվում է նաև թանկարժեք և արդյունաբերական մետաղների գների չափավոր աճ, ինչն իր հիմնական դրսևորումներն արդեն ստացել է երրորդ եռամսյակի վերջին:

Մասնավորապես, պղնձի միջազգային գները կտատանվեն 8000 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ ոսկու գինը կկայունանա չորրորդ եռամսյակիսկզբին ձևավորված 1350 ԱՄՆ դոլարի շուրջ` 1 ունցիայի դիմաց:

Ինչ վերաբերում է պարենային ապրանքներին, ապա հացահատիկի շուկայում գները հիմնականում կպահպանվեն պատմականորեն ձևավորված բարձր մակարդակում` դրսևորելով չափավոր աճ: Սա պայմանավորված էառաջարկի և պահանջարկի` ապագայում սպասվող համադրելի աճով: Այսպես, համաձայն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի գնահատումների, 2010/2011 տարվա համար սպասվում է մոտ 641 մլն տոննա հացահատիկի բերք (նախորդ` 2009/2010 տարում մոտավոր գնահատումներով ստացվելէ մոտ 682 մլն տոննա): Կանխատեսվող սպառման` շուրջ 663 մլն տոննայի պայմաններում, հացահատիկի համաշխարհային պաշարները նախորդտարվա նկատմամբ կնվազեն մոտ 22 մլն տոննայով` կազմելով 175 մլն տոննա: Արդյունքում հացահատիկի գները 2010 – 2011 թթ. կձևավորվեն 1 բուշելի դիմաց 7.5 – 7.8 ԱՄՆ դոլարի  միջակայքում:

Մյուս պարենային ապրանքներից`շաքարավազի միջազգային գները ևս հիմնականում կդրսևորեն որոշակի աճի միտումներ ու 2010 – 2011 թթ. կպահպանվեն երրորդ եռամսյակի վերջին ձևավորված բարձր մակարդակում: Սա պայմանավորված է Հնդկաստանում և Բրազիլիայում բերքիարտահանման հետ կապված հիմնախնդիրներով, ինչը հավանաբար խնդիրներ կառաջացնի աճող համաշխարհային պահանջարկի բավարարմանտեսանկյունից: Ինչ վերաբերում է բրնձին, ապա չնայած կանխատեսվող ռեկորդային` շուրջ 452.5 մլն տոննա բերքին, համաշխարհային մեծպահանջարկը, ինչպես նաև հիմնական արտադրող երկրներում (հատկապես Հնդկաստանում) եղանակային ոչ նորմալ պայմանների պատճառովերքի սպասվող ծավալների հնարավոր կրճատումները կպայմանավորեն բրնձի միջազգային գների չափավոր աճ:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2