ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
2010թ. հոկտեմբերի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,364,799 ԱՄՆ դոլար` 358.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 85,533,054 ԱՄՆ դոլար` 359.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21,600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 358.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,150,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 359.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 21.2 մլն ԱՄՆ դոլար: