Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «MCKINSEY & COMPANY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԴՈՄԻՆԻԿ ԲԱՐՏՈՆԻՆ
01/11/2010 10:25
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «MCKINSEY & COMPANY» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԴՈՄԻՆԻԿ ԲԱՐՏՈՆԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնին, ով մեր երկրում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից կազմակերպված երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահը հույս է հայտնել, որ համաշխարհային տնտեսության մեջ իր մասնագիտական գործունեությամբ մեծ համբավ վայելող ընկերության ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համաժողովին, չափազանց օգտակար կլինի ինչպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների, այնպես էլ Հայաստանի գործարար համայնքի համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության զարգացման, հեռանկարային ծրագրերի իրագործման տեսանկյունից կարևոր է ուսումնասիրել աշխարհի առաջավոր փորձը, ուսանելի դարձնել հաջողությունների հասած ընկերությունների օրինակը:

«McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնը նշել է, թե ուրախ է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համագործակցությամբ, որն աչքի է ընկնում իր գործնական ու արդյունավետ աշխատանքով: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հետճգնաժամային փուլում համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, ինչպես նաև` քննարկել Հայաստանի հարաբերական առավելություններն ու առանձին ոլորտների զարգացման հեռանկարները:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90