SAMSUNG-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 17% ԱՃ
Միկրոչիպերի արտադրությամբ համաշխարհային առաջատար հարավկորեական Samsung Electronics Co. ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 17%-ով և կազմել 4.46 տրիլիոն վոն (3,96 մլրդ դոլար): Նշենք, որ 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 3,38 մլրդ դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու այս երեք ամիսների արդյունքներով Samsung Electronics ընկերության հասույթն աճել է 12%-ով և կազմել 35,7 մլրդ դոլար: