01/11/2010 12:23
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՃԵԼ Է 17.7%-ՈՎ
2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում ավտոմեքնաների առևտրի ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է շրջանառության համախառն ծավալների շուրջ 17.7% աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` հաշվետու ամիսների ընթացքում մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ընթացիկ գներով, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, կազմել է 43736.4 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով ավտոմեքենաների առևտրի տեսակարար կշիռը հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում աճել է և կազմել 3,7%, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 3,2%:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
