ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5231A113 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկացմամբ`տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 947 մլն 489 հազար դրամ, որից մրցակցային` 867 մլն 489 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 80 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 947 մլն 489 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 848 583 268 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.5273 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.0007 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն: