Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ» (ԷՍՍԵ) ԾՐԱԳԻՐ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
02/11/2010 10:49
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ» (ԷՍՍԵ) ԾՐԱԳԻՐ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի Զարգացման Ծրագրի շրջանակներում, ՀՀ բոլոր համալսարանների իրավաբանական և հարակիցմասնագիտությունների ուսանողներին  առաջարկվում է «Իրավաբանական աշխատություն» (էսսե) ծրագիր: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից` ընկերությունը հայտարարում է նոր ծրագրի մեկնարկը, որը  նախատեսված է ՀՀ բոլոր համալսարանների իրավաբանական ևհարակից մասնագիտությունների ուսանողների համար: Կարիերայի Զարգացման Ծրագրի շրջանակներում կազմակերպվող ՙԻրավաբանականաշխատություն՚ (էսսե) ծրագրին մասնակցության հայտ կարող են ներկայացնել նաև ասպիրանտները: Դիմորդներն էսսե կարող են գրել հետևյալթեմաներից որևէ մեկի շրջանակներում. 

1.         Հեռահաղորդակցություն և համացանցային (ինտերնետային) իրավունք 

2.         ՀՀ կորպորատիվ և միջազգային մասնավոր իրավունք 

3.         ՀՀ պայմանագրային իրավունք

4.         ՀՀ Քաղաքացիական դատավարություն և արբիտրաժ  

Ծրագրի դիմորդները պետք է ունենան ուսանողական տոմս, որի վավերականության ժամկետը չպետք է ավարտվի ավելի շուտ, քան  ծրագրիարդյունքների հայտարարումը: Ընդունվելու է ուսանողի աշխատանքի բնօրինակը, որը  չպետք է հրատարակված լինի մինչև ներկայացման օրը: Էսսեն պետք է բաղկացած լինի 40,000 նիշից (առանց միջնատարածքների): Ավելի կարճ կամ երկար աշխատանքներն կարող են ընդունելիհամարվել պահանջված չափանիշից չափավոր շեղման դեպքում: Դիմորդները կարող են հանձնել նաև իրենց այն թեզը, ատենախոսությունը կամգիտական աշխատությունները, որոնք դեռևս չեն հրատարակվել կամ ներկայացվել մեկ այլ կազմակերպության (ծրագրի): Աշխատության մեջ պետք էներառված լինի 150 բառի սահմաններում կազմված ամփոփագիր (աբստրակտ): Էջի ձևաչափը պետք է լինի 2/2/2/2, 1,5 տող միջնատարածքով, տառատեսակը` 14, Arial կամ Arial AM: 

Հեղինակներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով: Էսսեն պետք է գրված լինի առանցտառասխալների: Այն չի դիտարկվի, եթե պարունակի բազմաթիվ սխալներ կամ չհամապատասխանի սահմանված պահանջներին: ՎիվաՍել-ՄՏՍընկերությանն իրավունք է վերապահվում  ձևափոխել կամ խմբագրել աշխատանքը` առանց փոփոխելու բնօրինակի բովանդակությունը:

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով: Հայտերի ընդունման վերջնաժամկետնէ 2010թ. դեկտեմբերի 1-ը: Լավագույն աշխատանքները կհայտարարվեն 2011 թվականի մարտի կեսին: Դրանց ընտրության հիմքում լինելու էանանուն ստուգման սկզբունքը, որն ապահովելու են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության իրավաբանները:

Հաղթողները կստանան ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կորպորատիվ նվերներ և կարժանանան պաշտոնական պատվոգրերի: Հաղթողներիաշխատանքները կտեղադրվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կայքի «Կարիերա» էջում և ներկայացված կլինեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանգրադարանում:  

 

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12