Տնտեսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ԿԲ գնահատականի համեմատ տնտեսական ակտիվության ավելի դրական միտումներ կան
18/05/2021 13:46
Կիսվել

ԿԲ գնահատականի համեմատ տնտեսական ակտիվության ավելի դրական միտումներ կան

Մակրոտնտեսական զարգացումները մատնանշում են ԿԲ գնահատականների համեմատ ավելի դրական միտումները թե տնտեսական ակտիվության,  թե ներքին պահանջարկի ուղղությամբ:

Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:

Գալստյանը նախ խոսեց 2020-ին կորոնավիրուսային համավարակով, ռազմական դրության հայտարարմամբ պայմանավորված դժվարությունների ու ԿԲ համարժեք արձագանքների մասին: Նա նշեց նաև միջազգային ապրանքահումքային շուկաներում և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում գնաճային միջավայրի էական ավելացման մասին:

«Ըստ 2021 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման և տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշությունների պայմաններում ՀՀ-ում դեռևս շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն և պահանջարկի թույլ միջավայր»,- ասաց Գալստյանը:

ԿԲ առաջին եռամսյակի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին կշարունակվի համախառն պահանջարկի դանդաղ վերականգնումը՝ համավարակի վերջնական հաղթահարման, ինչպես նաև տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունների պայմաններում:

«Հատկանշական է, սակայն, որ ընթացիկ մակրոտնտեսական զարգացումները մատնանշում են թե տնտեսական ակտիվության և թե ներքին պահանջարկի ուղղությամբ ԿԲ գնահատականների համեմատ ավելի դրական միտումներ»,- ասաց ԿԲ նախագահը:

Դրական զարգացումներն առավել տեսանելի են եղել արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի թողարկումներում, իսկ ներքին պահանջարկի սպասվածից արագ  տեմպերով վերականգնմանը հիմնականում նպաստել են արտերկրից դրամական փոխանցումների և տնտեսության վարկավորման ավելի դրական զարգացումները:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98