Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
ՌԴ-ում օպերշտաբը չի հաստատել Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման երկարացումը
18/05/2021 16:11
Կիսվել

ՌԴ-ում օպերշտաբը չի հաստատել Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման երկարացումը

Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբում չեն հաստատում ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարացվելու է մինչեւ հունիսի 30-ը:

Ավելի վաղ առանձին ԶԼՄ-ներ գրել են, որ օպերշտաբը որոշում է ընդունել Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարացնել մինչեւ հունիսի 30-ը: Բացի այդ, ԶԼՄ-ներում նաեւ հայտնվել է մի հաղորդագրություն, որ ավիաընկերություններն արդեն սկսել են այդ մասին նախազգուշացնել իրենց գործակալներին: Մասնավորապես, «ԱԷրոֆլոտ»-ն իր գործակալներին հաղորդել է օպերշտաբի որոշմամբ Թուրքիա թռիչքների դադարեցումը երկարացնելու մասին: Ինչպես հիշեցրել են «ԱԷրոֆլոտ»-ում, ավիատոմսերի եւ ծառայությունների համար, որոնք սկզբնապես ձեւակերպվել Էին մինչեւ 2020 թվականի մայիսի 1-ը, պահպանվում է «ոչ դրամական վերադարձման եւ վերաձեւակերպման նախկին կարգը»:

Ավիացիոն ճյուղի աղբյուրը հաստատել է ավիաընկերությունից հեռագրի ստացումը: Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչդեւ հունիսի 1-ը սահմանափակել էր Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով, տուրօպերատորներին արգելվել էր այնտեղ ուղեգրեր վաճառել: Մայիսի 17-ին պատվիրակության հետ միասին Մոսկվա էր ժամանել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Էրսոյը՝ Ռուսաստանի իշխանությունների հետ ավիահաղորդակցության վերսկսման շուրջ բանակցություններ վարելու համար:

Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի աշխատակազմում հաղորդել են, թե հանդիպման արդյունքներով որոշում է ընդունվել, որ Ռուսաստանը մասնագետների կուղարկի Թուրքիա՝ առողջարաններում համաճարակաբանական անվտանգության հետ կապված իրադրությունը եւ ավիահաղորդարկության բացման հեռանկարները գնահատելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33